Ամերիկյան թութակները կարողանում են հեշտությամբ կրկնօրինակել այլ կենդանիների ձայներն այն բանի շնորհիվ, որ այդ սովորույթը օգնում է տարբերել իրենց հարազատներին հսկայական երամներում, որոնց կազմը կարող է բազմիցս փոփոխվել մեկ օրվա ընթացքում,- հայտարարել են գիտնականները PLoS One թերթում տպագրված հոդվածում:
Թութակների ընտանիքի թռչունները լայնորեն տարածված են արևարդարձային և հասարակածային տարածքներում: Այս փետրավորների երամները կարելի է տեսնել Աֆրիկայում, Ավստրալիայում, Հարավային Ամերիկայում և Օկեանիայի կղզիներում: Թութակների ամենահայտնի գիծը ձայների կրկնօրինակման նրանց ընդունակությունն է: Որոշ առանձնյակներ, ինչպիսին էր 2007 թ. սատկած Ալեքս անվամբ մոխրագույն թութակը, մարդկանց հետ շփման հարցում կիրառում են սովորած ձայները:
Տորստեն Բալսբիի ղեկավարությամբ դանիացի թռչնաբանների մի խումբ լույս է սփռել թութակների այս ընդունակության վրա: Նրանք նշում են, որ արատինգ թութակները ապրում են մեծ երամներում, որոնց կազմը անընդհատ փոփոխվում է: Ինչպես բացատրում են գիտնականները՝ արատինգները մեկ օրվա ընթացքում մի քանի երամներ են փոխում, որոնց կազմը անընդհատ փոփոխվում է: Մեկ օրվա ընթացքում թութակը կարող է լինել մի քանի երամների մեջ, որի հետևանքով նրա շփման շրջակայքում մի քանի հարյուր ցեղակիցներ են մտնում:
Բալսբին և նրա գործընկերները ենթադրել են, որ այս թութակները կարող են օգտագործել իրենց ձայները՝ որպես «անձնագիր», որի օգնությամբ երամի անդամները ճանաչում են իրենց ցեղակցին: Գիտնականները ապացուցել են իրենց ենթադրությունը՝ բռնելով մի քանի կենդանիների և նրանց առանձին վանդակներում պահելով ու ձայնագրելով նրանց ազդանշանները: Այդ վանդակները տեղակայել են այն արգելոցի տարածքում, որտեղ նրանք բնակվել են, ինչը թույլ է տվել շփվել ցեղակիցների հետ, ովքեր բնակվել են մոտակայքում:
Կենսաբանները վերլուծել են ճիչերը և նրանցում առանձնացրել են գլխավոր տարրեր, որոնք առանձնացնում են տարբեր արատանգների ճիչերը: Մի քանի օր անց գիտնականները կազմել են արատանգների երկու միկրոերամներ ու սկսել փորձարկումները:
Առավոտյան կամ երեկոյան վանդակներում դինամիկ է միացել, որի միջոցով Բալսբին և նրա գործընկերները վերարտադրել են թռչուններից մեկի ձայնը: Որոշ դեպքերում կենսաբանները միացրել են նրանց անծանոթ թռչունների ձայներ: Գիտնականները հետևել են թռչունների պահվածքին և նշել, որ ձայնը առաջինը ճանաչել է նրա տերը, այնուհետև նույն երամի անդամը կամ էլ վայրի արատանգները:
Կենսաբանների խոսքերով՝ փորձի արդյունքները թույլ կտան ասել, որ արատանգները օգտագործում են անհատական ձայներ, և նրանց ճանաչողական ազդանշաններն ու համայնքին միանալու հրավերքներն էլ են տարբեր: Հնարավոր է, որ խոսող թութակները, ինչպիսին է ժակոն կամ ալիքաձև թութակը, սովորել են նմանակել մարդու խոսքը՝ շնորհիվ սոցիալական կյանքի այդ առանձնահատկության:








































