Սփամի մասնաբաժինը համաշխարհային փոստային թրաֆիկում, ըստ «Կասպերսկու լաբորատորիայի» տվյալների, հոկտեմբերին նվազել է 4,5 տոկոսով ու կազմել միջինը 68 տոկոս: Այդկերպ, տվյալ պահին այդ ցուցանիշը ամենացածր է՝ սկսած տարեսկզբից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Սակայն սփամի վտանգավորության աստիճանը մնացել է բավական բարձր,- նախազգուշացնում են Կասպերսկու լաբորատորիայի փորձագետները. վնասակար ներդիրներով նամակների մասնաբաժինը կազմել է 3,25 տոկոս, ինչը ընդամենը 0,15-ով է պակաս նախորդ ամսվանից:
«Հոկտեմբերին ամենաարդիական սփամների թեման ԱՄՆ նախագահական ընտրություններն էին ու ձմեռային տոները»,- նկատում են հակավիրուսայիան մասնագետները:
Այսպես, Նոր տարին ու Սուրբ Ծնունդը բազմաթիվ գովազդային հաղորդագրությունների պատճառ են դարձել, որոնցում օգտատերերին առաջարկում է ձեռք բերել քաղցրավենիք, հուշանվերներ, ամանորյա էքսկուրսիաների տոմսեր և այլն:
Ինչ վերաբերում է սփամի աղբյուր-երկրներին, ապա այստեղ առաջատար դիրքերում են Չինաստանն ու ԱՄՆ-ը, որոնց բաժին է հասնում ողջ «աղբ» նամակների գրեթե կեսը:











































