Thursday, 02 07 2026
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

«Մոցարտից» հետո Գագիկ Խաչատրյանը խոշոր ներդրումներ է կատարում ԱՄՆ անշարժ գույքի շուկայում

Սերժ Սարգսյանի նախագահության և Տիգրան Սարգսյանի վարչապետության, այսպես ասած, առաջին ժամկետն անցավ օլիգոպոլիաների և մոնոպոլիաների դեմ պայքարի նշանաբանով: Բայց, իհարկե ինչպես լինում է Հայաստանում, կյանքը այդ նշանաբանների հակառակն էր ցույց տալիս: Այսինքն, Հայաստանում օլիգոպոլիաների և մոնոպոլիաների թիվը ոչ թե պակասում էր, այլ ավելանում: Պարզապես փոխվում են օլիգոպոլիստների և մոնոպոլիստների անունները:

Օրինակ, այս շարքում կամաց-կամաց առաջատար դիրքեր է գրավում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, որը Հայաստանի խոշորագույն բիզնեսմեններից մեկն է, բազմաթիվ բիզնեսների միակ «տերը»: Մասնավորապես, վերջին շրջանում Գագիկ Խաչատրյանը ուղղակի քառատրոփ սլանում է, այսպես ասած, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Պաշտոնապես նրա որդուն, իսկ իրականում, իհարկե, իրեն պատկանող Ucom ընկերությունն օրինակ ստեղծվելուց կարճ ժամանակ անց մեկը մյուսի հետևից խժռում է ինտերնետ ծառայությունների մատակարարման, կաբելային հեռուստաընկերությունների ոլորտի շատ ընկերությունների: Ucom-ը այս ոլորտում այսօր դառնում է մոնոպոլիստ, և սա իհարկե շնորհիվ Գագիկ Խաչատրյանի և նրա պաշտոնի: Թե նրա այս նոր կարգավիճակի հարցում ինչ դեր ունեն Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը իրենց պայքարով, մնում է միայն գուշակել:

Ըստ երևույթին նրանք դաշտը մոնոպոլիաներից և օլիգոպոլիաներից մաքրում են Գագիկ Խաչատրյանի համար: Խաչատրյանի համար կարելի է մանր գործ համարել տարբեր տեսակի սննդամթերքի և կոնֆետների ներմուծման փաստը: Սա իսկապես մանր բան է մի մարդու համար, որը մոտ 200 միլիոն եվրոյով շոկոլադի Մոցարտ գործարանն է ձեռք բերում Ավստրիայում, որն, ի դեպ, Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանում այդպես էլ չհերքեց: Իսկ ինքը` Գագիկ Խաչատրյանը, արդեն ոչ միայն սկսել է չհերքել իր մոնոպոլիաների փաստը, այլ նույնիսկ մամուլում կարող է հայտարարել, որ այդպես է պետք: Օրինակ, նա վերջերս հայտարարեց մամուլում, որ ՀԴՄ կտրոնների ներկրման մենաշնորհ է սահմանվել, որովհետև այդպես է պետք: Ի դեպ, այդ մենաշնորհի տեր ընկերությունն էլ գրանցված է նույն այն հասցեում, որում Գագիկ Խաչատրյանին պատկանող Ucom-ը: Մեր ունեցած մեկ այլ աղբյուրի համաձայն, Գագիկ Խաչատրյանը ինտենսիվ ներդրումներ է սկսել իրականացնել ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկայում: Հաշվի առնելով, որ այդ ոլորտն ամենաշատն է տուժել ֆինանսատնտեսական ճգնաժամից, ԱՄՆ տնտեսության խոշոր ներդրողների համար հենց այս ոլորտն է համարվում ամենահեռանկարայինն ու եկամտաբերը:

Այս ամենից հետո մնում է ընդամենը հարց տալ երկրորդ ժամկետի գնացող Սերժ Սարգսյանին: Ի՞նչ հակամոնոպոլ կամ հակաօլիգոպոլ պայքարի մասին է երկրում խոսքը, երբ ձևավորվում են նորանոր մոնոպոլ դիրքեր, որոնց տերն, ընդ որում, հանդիսանում է պետական բարձր պաշտոնյան` այն էլ բիզնես միջավայրի և ընդհանրապես պետական ու հասարակական կյանքի համար կարևորագույն ոլորտում` հարկային ու մաքսային համակարգում: Երբ երկրի համար ռազմավարական այս ոլորտը ղեկավարում է խոշորագույն բիզնեսմեն, որը նաև կարևոր, հեռանկարային ոլորտներում` ինչպես ՏՏ-ն և հեռահաղորդակցությունը, հավակնում է լինել մոնոպոլիստ կամ առնվազն օլիգոպոլ դիրքեր ունենա, սա արդեն իսկ ազգային անվտանգությանը սպառնացող ռազմավարական վտանգ է, որը պետք է պարզապես արագորեն հանգուցալուծել:

Իսկ որպես հանգուցալուծման առաջին քայլ, ՊԵԿ ռազմավարական ոլորտը պետք է ազատել մոնոպոլիստից և օլիգոպոլիստից` որպեսզի այդ կարևոր կառույցը ծառայի ոչ թե կոնկրետ բիզնես շահերի, այլ բիզնես միջավայրի զարգացմանը, իսկ որպես երկրորդ քայլ պետք է պարզապես իրականում ձեռնմուխ լինել օլիգոպոլիաների և մոնոպոլիաների չեզոքացմանը, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան բիզնեսով զբաղվել ըստ իրենց շնորհքի և հնարավորությունների, և ոչ ըստ Գագիկ Խաչատրյանի քմահաճույքի և ախորժակի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում