Վերջին մի քանի ամսում ԱՄՆ երեք նահանգներում՝ Լուիզիանա, Միսիսիպի և Ալաբամա, հայտնաբերել են մի քանի դելֆինների խոշտանգված մարմիններ:
ԱՄՆ-ի Մթնոլորտի և օվկիանոսի ազգային վարչակազմը ձեռնամուխ է եղել սեփական հետաքննությանը:
Տվյալ պահին փորձագետները միայն մի բանում են վստահ. դելֆիններին սպանել են միաժամանակ մի քանի մարդ: Այս մասին են վկայում կենդանիների մարմինների խորը վերքերը, որոնք հնարավոր չէ միայնակ հասցնելլ:
Այս տարվա հունիսին Ալաբամա նահանգի իշխանությունները հայտնաբերել էին դելֆինի մարմին, որի վրա եղել էին պտուտակահանով հասցված բազմաթիվ վնասվածքներ: Այս նույն նահանգում կտրել էին մի դելֆինի պոչ, սակայն նա ողջ էր մնացել:
Եվս 5 դելֆին նոյեմբերի 16-ին հայտնաբերվել էին զենքից ստացված վնասվածքներով, իսկ Միսիսիպիի ափերի մոտ հայտնաբերված դելֆինի մոտ բացակայել է ծնոտը:
Հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքները արագացնելու համար Կենդանիների պաշտպանության հիմնադրամը սահմանել էր 5000 դոլար պարգևավճար ցանկացած տեղեկության համար, որը կօգնի գտնել հանցագործներին:
ԱՄՆ-ում դելֆինները, ինչպես ծովային կաթնասունները, գտնվում են հատուկ պաշտպանության ներքո:










































