Հարավայի Կորեայի Պուսան քաղաքի մետրոյում երկու գնացքներ բախվել են, ինչի հետևանքով վիրավորվել է 50 ուղևոր: Այս մասին այսօր հայտնում է տեղի YTN TV հեռուստաալիքը:
Վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ի վաղ առավոտյան: 200 ուղևոր տեղափոխող գնացքը տեխնիկական խնդիրների պատճառով կանգնել է թունելում: Օգնության նպատակով ուղարկվել է մեկ այլ գնացք, որի ուղևորներիը նախապես իջեցվել են կայարանում:
Անհայտ պատճառներով օգնության եկած գնացքը ժամանակին կանգ չի առել ու հարվածել է կանգնած գնացքին: Հարվածի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով 50 մարդ վնասվածքներ է ստացել:
Բժշիկները շատերի մոտ կոտրվածքներ են հայտնաբերել, ոմանց մոտ վնասվածքները բավական ծանր են:
Պուսանը Հարավային Կորեայի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որտեղ ապրում է 3.5 մլն մարդ:












































