Ճապոնիայի կենտրոնում գտնվող փոքր քաղաքներից մեկում դանակով զինված տղամարդը պատանդ է վերցրել հինգ մարդու և պահանջում է երկրի վարչապետ Յոսիhիկո Նոդայի հրաժարականը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության հայտարարությունը:
30-40 տարեկան տղամարդը տեղի բանկերից մեկում պատանդ է վերցրել բանկի չորս աշխատակցի և մեկ այցելուի: Նա զինված է դեսանտային դանակով: Տղամարդը պահանջում է հանդիպում մամուլի հետ, ինչպես նաև ջրի և մթերքի պաշար:
Միջադեպը տեղի է ունեցել առևտրային թաղամասում, որտեղ կենտրոնացված են մեծ քանակությամբ խանութներ և ռեստորաններ:











































