Այսօր նշվում է բանկային աշխատողների տոնը. 1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ դրվեց ՀՀ դրամը:
Ինչպես այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեր ազգային արժույթը շրջանառության մեջ դնելը ՀՀ պետականության կայացման ճանապարհին կարևոր հանգրվան էր: Նա շնորհավորեց բանկային համակարգի աշխատողներին և մաղթեց նորանոր հաջողություններ:











































