Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ժամացույց է նվիրել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին` Չեմպիոնների Լիգայի խաղարկության 100-րդ հանդիպումն անցկացնելու կապակցությամբ: Այդ մասին հայտնել են իսպանական լրատվամիջոցները:
Պարգևատրվել է նաև Մոուրինյոյի օգնականը` Ռույ Ֆարիան, ով այս ընթացքում աշխատել է պորտուգալացի մասնագետի հետ:
Հիշեցնենք` Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ արտագնա հանդիպումից առաջ հյուրանոցում, որտեղ տեղակայվել էր «արքայական ակումբ»-ի պատվիրակությունը, նրանց այցելել է մանչեսթերյան մյուս ակումբի` «Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը: Նա հանդիպում է ունեցել Պերեսի և Մոուրինյոյի հետ:









































