Facebook սոցիալական կայքը պատրաստվում է միավորել օգտատերերի տվյալները վերջերս գնված Instagram ֆոտոծառայության և նրան ենթակա այլ ծառայությունների հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Facebook-ի ներկայացուցիչներին:
Facebook-ի ծրագրերի մեջ է մտնում սոցիալական ցանցի և այլ բիզնես ծրագրերի միջև տվյալների փոխանակում, որպեսզի հնարավոր լինի ապահովել ինչպես Facebook-ի, այնպես էլ նրա մատուցած ծառայությունների արդյունավետությունը:
Facebook-ի վերջին և կարևոր ձեռքբերումը Instagram ծառայության գնումն է, որի մեկ միլիարդ դոլար արժողությամբ գործարքը սոցիալական ցանցն ավարտել է հոկտեմբերին:
Որոշման ընդունման դեպքում սոցիալական կայքը կարող է ստեղծել օգտատիրոջ միասնական պրոֆիլ, որի տվյալները նույնն են լինելու մի շարք ծառայությունների համար:










































