Friday, 05 06 2026
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

ԱԺ արտահերթ նիստը տապալելը հակասահմանադրական չէ. սահմանադրագետ

ՀԱԿ նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը քվորումի բացակայության հիմնավորմամբ խափանելու մասին Հանրապետական խմբակցության ներկայացուցիչների հայտարարությունները մեծ արձագանք են ստացել մամուլում: Դրանցից ամենահետաքրքրականը ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի օրաթերթերից մեկում հրապարակված անդրադարձն էր:

ՀԱԿ ղեկավարը նշել էր, որ որևէ մեկն իրավունք չունի խափանել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով հրավիրված արտահերթ նիստի գումարումը։ Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեցրել էր ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածը, համաձայն որի` Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը՝ հանրապետության նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ: Ուստի ՀՀ առաջին նախագահը եզրակացրել էր, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը ոչ մի, այդ թվում՝ քվորումի բացակայության հիմունքով չի կարող չգումարվել։

«Այլապես Սահմանադրությամբ խորհրդարանական փոքրամասնությանը տրված այդ իրավունքն ամբողջովին կորցնում է իր իմաստը՝ վերածվելով լիակատար դատարկաբանության»,- նշել էր ՀԱԿ առաջնորդը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակի շուրջ իր դիտարկումը ներկայացրեց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը: Ըստ նրա՝ ՀՀ առաջին նախագահի դիտարկումն այն էր, որ «թող Հանրապետական խմբակցության պատգամավորները գան նիստին, թեև էլի դեմ կքվեարկեն» ՀԱԿ նախաձեռնությանը:

Սահմանադրագետի կարծիքով` Հանրապետական խմբակցությունը` որպես ԱԺ-ում մեծամասնություն, երկու տարբերակ ունի. «Իրենք կարող են բոյկոտել նիստը, եթե իրենց սկզբունքներին դեմ են այդ նիստի ընթացքում քննարկվող հարցերը: Սա իրենց քաղաքական իրավունքն է: Կարող են նաև հիմքից խափանել նիստը, որպեսզի ԱԺ-ում քննարկում չծավալվի: Իրենք, ամենայն հավանականությամբ, որոշել են նիստը տապալել: Սա որևէ կերպ արգելված չէ, դա քաղաքական քայլ է, քանի որ քաղաքական ուժը խորհրդարանում ներկայացնող խմբակցությունը սկզբունքորեն դեմ է քննարկմանը և հարմար չի գտնում մասնակցել»:

Վարդան Այվազյանը հիշեցրեց, թե որքան հաճախ են «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները լքել ԱԺ նիստերի դահլիճը այս կամ այն հարցի քննարկումների ժամանակ, կամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոյկոտը ՀՀ ԱԳ նախկին նախարար, պատգամավոր Վարդան Օսկանյանի հարցի քվեարկության ժամանակ: Ուստի սահմանադրագետը եզրակացրեց, որ բոյկոտը կամ նիստին չմասնակցելը խմբակցության իրավունքն է, որը որևէ սահմանադրական խախտում չէ:

Վարդան Այվազյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակն ամբողջությամբ բարոյական հարթությունում քննարկվող հարց պետք է լինի, որովհետև որևէ իրավունքի խախտում չկա:

Ըստ նրա՝ ԱԺ արտահերթ նիստը երկխոսության ձև է. եթե երկխոսության առարկան երկու կողմերի համար էլ ընդունելի և միանշանակ չէ, դրա վերաբերյալ յուրաքանչյուր կողմ ունի իր սուբյեկտիվ մոտեցումը, ապա քննարկումը դառնում է անիմաստ:

«Հիմա Հանրապետական խմբակցությունն այս սկզբունքով, օգտվելով իր քաղաքական իրավունքից` հայտարարում է, որ բոյկոտելու է նիստը: Դա հակասահմանադրական չէ»,- եզրափակեց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում