Չեխիայի Ազգային թատրոնը ժամանակ առ ժամանակ արտասովոր ակցիաներ է կազմակերպում: Բացի ներկայացումներից՝ այցելուները կարող են վայելել նաև շոգեբաղնիք:
Նման հերթական միջոցառումը նախատեսվում է անցկացնել տոնական օրերին, այնուհետև Նոր տարուն: Ակցիան անցկացվելու է ընթացիկ տարվա դեկտեմբերի 16-ից մինչև հաջորդ տարվա հունվարի ութը: Թատրոնի մոտ նախատեսված է տեղակայել հեռախոսի կաբինա, որի մեջ կարող է տեղավորվել ութ մարդ: Պետք է հանվեն թատրոնի հանդերձարանում, որից հետո լողազգեստներով այցելուները կարող են գնալ շոգեբաղնիքի համապատասխան հատված: Ցնցուղը տեղակայված է փողոցում:
Օրվա ընթացքում շոգեբաղնիքը կարող է ընդունել մինչև 24 մարդու, այդ պատճառով խորհուրդ է տրվում նախօրոք գրանցվել: Ընդհանուր առմամբ Չեխիայում ընդունված չէ սաունա մտնել լողազգեստով, սակայն անցորդներին չվախեցնելու համար որոշվել է բացառություն անել:









































