Շառլ դը Գոլը ծնվել է 1890-ի նոյեմբերի 22-ին կաթոլիկ հայրենասերների ընտանիքում: Սովորել է Սեն-Սիրի Ռազմական դպրոցում, որն ավարտել է 22 տարեկանում: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ որպես լեյտենանատ մասնակցել է ռազմական գործողություններին: Գերի է ընկել գերմանացիների մոտ, 5 անգամ փախչելու անհաջող փորձ է արել: Այնտեղ գրել է իր առաջին` «Երկպառակություն թշնամու ճամաբրում» գիրքը: Ազատ արձակվելուց հետո 3 տարի անցկացրել է Լեհաստանում` ռազմական ուսումնարանում ռազմական ռազմավարության տեսություն դասավանդելով: 1920-ի ամռանը, որպես մայոր, կռվել է խորհրդային-լեհական ճակատում: 1921-ի գարնանը Լեհաստանից Փարիզ է գնացել: Նա այնտեղ ամուսնացել է և դասավանդել Սեն-Սիրի դպրոցում, հետո Բարձրագույն Ռազմական դպրոցում: Հայտնի է դարձել որպես ռազմական գործի տեսաբան: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Շառլ դը Գոլը, որպես գնդապետ, գունդ է ղեկավարել: Այնուհետ բրիգադայի գներալի պարտականություններ է կատարել:
1940-ին դառնում է պաշտպանության նախարարի տեղակալ: Չընդունելով Գերմանիայի հետ հաշտության պայմանները` փախչում է Մեծ Բրիտանիա, որտեղից 1940-ի հունիսի 18-ին ուղերձ է հղում «բոլոր ֆրանսիացիներին», որում կոչ է անում շարունակել պայքարել ազատության համար: Նա Դիմադրության կազմակերպություն է ստեղծում: 1944-ին դը Գոգլը դառնում է Ֆրանսիայի Նախարարների խորհրդի նախագահ: 1946-ի հունվարին լքում է կառավարության ղեկավարի պաշտոնն ու գնում Կոլոմբե-լե-դյոզ-Էգլիսում գտնվող իր կալվածք: Հետագայում ստեղծում է «Ֆրանսիացի ժողովրդի միավորման» կուսակցությունը և մտնում քաղաքական խաղի մեջ: 1953-ին թողնում է իր կուսակցությունն ու վերադառնում կալվածք: Այդ շրջանում գրում է «Ռազմական հուշեր»` 3 հատորոով. «Զորակոչ», «Միասնություն», «Փրկություն»: 1958-ին դառնում է Ֆրանսիայի նախագահ: Այդ պաշտոնում նա իրականացնում է ապագաղութացման քաղաքականություն: Շատ բան է անում բանակի հզորացման համար, նրա օրոք Ֆրանսիան միջուկային զենք է ձեռք բերում: Սերտորեն համագործակցում է ԽՍՀՄ-ի հետ: Դիվանագիտական և տնտեսական կապեր է հաստատում Գերմանիային նախկին ռազմական հակառակորդների հետ: Հակազդում է Ամերիկայի տնտեսական ազդեցությանը Եվրոպայում: 1960-ականների վերջին Ֆրանսիայում նորից քաղաքական և տնտեսական ճգնաժամ է բռնկվում, 1969-ին դը Գոլը կամավոր լքում է պաշտոնը, ինչից հետո ապրում է Իռլանդիայում և Իսպանիայում, որտեղից վերադառնում է իր կալվածք:
Շառլ դը Գոլը մահացել է 1970-ի նոյմբերի 9-ին: Փարիզում նրա անվան հրապարակ կա:









































