Monday, 22 06 2026
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վարորդներին կհսկեն նաև շրջիկ արագաչափերով. մամուլ

Մինչ վարորդները շարունակում են դժգոհել, թե արագաչափ սարքերի տեղադրման մասին զգուշացումները փոքր ցուցանակների վրա են և շատ հաճախ նկատելի չեն, ճանապարհային ոստիկանությունում քննարկում են ցուցանակները հանելու հարցը: Ավելին, շուտով գործի կդրվի վարորդներին շրջիկ արագաչափերով վերահսկելու մեխանիզմը: Այսինքն, ոչ ոստիկանական, սովորական մեքենաների վրա կտեղադրվեն արագաչափ սարքեր, և, փողոցներով շրջելով, կֆիքսեն արագության գերազանցումները: Ճանապարհային ոստիկանությունից «Հրապարակ»-ին մեկնաբանում են, թե դա արվում է վթարները կանխարգելելու նպատակով: Թե կոնկրետ երբ այս նորամուծությունը կսկսի գործել, ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը կոնկրետ ժամկետ չնշեց` «շուտով»: «Չի բացառվում, որ առաջիկայում այդ ցուցանակները կհանվեն և այլևս չեն կիրառվի կամ կկիրառվեն ընդհանուր նախազգուշացնող ցուցանակներ այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում երթևեկությունը վերահսկվում է տեսախցիկներով ու արագաչափ սարքերով, քանի որ, ինչպես ցույց են տալիս փորձը և կատարված վերլուծությունը, ցուցանակների կիրառման պարագայում արագաչափ սարքերն իրականացնում են ճանապարհային երթևեկության անվտանգության հատվածական ապահովում»,- մանրամասնեց Աշոտ Ահարոնյանը:

Նշենք, որ եթե հատվածական վերահսկողության պարագայում դեպքերի կանխարգելման արդյունքը դեռ բավարար չէ, և կարիք կա «նորամուծությունների», ապա շատ ցանկալի արդյունք է գրանցվել ֆինանսական առումով: ՃՈ հաշվեհամարին 2011-ի դեկտեմբերից մինչև 2012 թվականի նոյեմբերի 12-ը տուգանքներից մուտքագրվել է 2 մլրդ 872 մլն 501 հազար 802 դրամ, որի 70%-ը գնալու է «Սեքյուրիթի Դրիմ» կազմակերպության բյուջե` ապրանքների և ծառայությունների մատուցման նպատակով, իսկ 30%-ը` ճանապարհային ոստիկանության կարիքների համար: Պատկերացնո՞ւմ եք այդ ֆինանսական հոսքերն ինչքան կաճեն, երբ շրջիկ մեքենաները սկսեն հսկել: Ըստ Ահարոնյանի, չնայած արագաչափերի տեղադրմանը, Երևան քաղաքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների դրական վիճակագրություն: 2012 թվականի 10 ամիսների ընթացքում Երևանում գրանցվել է 839 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 52, վիրավորվել 1065 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների քանակը մնացել է նույնը, զոհերի թիվը նվազել է 17-ով, վիրավորներինը` 64-ով: Որքան էլ ոստիկանությունը վստահեցնում է, թե այս «բարեփոխումներով» քաղաքացու կյանքի անվտանգությունն են ապահովում, ակնհայտ է, որ շարժառիթը բյուջեի և վերոնշյալ կազմակերպության մուտքերը բազմապատկելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում