Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղից հետո «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարթը կիսվել է տպավորություններով:
«Ես շատ տխուր եմ: Նրանց գոլն անհասկանալի էր, քանի որ մեր թիմի երեք պաշտպաններ այդ գոտում էին:
Մենք բավականին լավ թիմ ենք, որ կարողանանք վերադառնալ խաղի ընթացքի մեջ, բայց այսօր բավականաչափ լավ չխաղացինք դա անելու համար:
Մենք խաղերի ընթացքում առաջ էինք հաշվի մեջ թե՛ Մադրիդում, թե՛ Ամստերդամում, ու շատ ցավալի է, որ առաջ չենք շարժվելու:
Մենք լավ թիմ ունենք: Մենք ինքներս մեր խաղից զարմացած ենք. զարմացած ենք, թե ինչքան վատ խաղացինք: Ինչ արած, սա Չեմպիոնների լիգան է»,- Հարթի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:








































