Նիդեռլանդների ոստիկանությանը հաջողվել է բացահայտել մի հանցախմբի, որը զբաղվում է կոկաինի մաքսանենգությամբ և ծրագրել էր իրականացնել մի շարք սպանություններ։ Այս նասին հաղորդում է BBC-ն:
Ընդհանուր առմամբ՝ ձերբակալվել է 12 մարդ, որոնց թվում կան ԱՄՆ-ի, Կաբո-Վերդեի և Նիդեռլանդների քաղաքացիներ: Նրանց մոտ հայտնաբերվել են թմրանյութեր և զենք:
Հետքաննության տեղեկությունների համաձայն՝ հանցախմբի անդամները կոկաինը Կարիբյան ավազանից առաքել են Ամստերդամի «Սխիպխոլ» օդանավակայան նարկոկուրիերների և հատուկ բեռնախցիկների միջոցով:
Ոստիկանության ներկայացուցիչը նշում է, որ դա վերջին տարիներին ոստիկանական ամենամեծ օպերացիաներից էր:









































