Տղամարդկանց համար նախատեսված ամսագիրը որոշել է Մերելին Մոնրոյի մահվան 50-ամյա տարելիցը «նշել» նյու ոճի լուսանկարների ընտրության միջոցով: Պարբերականը ընտրել է տարբեր լուսանկարներ` սկսած հայտնի, էրոտիկ լուսանկարների դասական դարձած աշխատանքներից մինչև եզակի օրինակներ:
Օրինակ՝ ընթերցողներին առաջարկվում է կարմիր, թավշե շրջազգեստով լուսանկարը` լուսանկարված Թոմ Քելլի կողմից: Ընտրությունն այնպես է արվել, որ ընթերցողին ցուցադրվի Մերելինի գեցեկությունն ամբողջությամբ, տեղեկացնում է ամսագիրը: Լուսանկարներից շատերը ստուդիայում չեն արված, այլ Մերելինի անկողնում, նրա տան մոտ կամ լողավազանում:
Որպես տեքստ՝ Playboy-ը հրապարակելու է նրա ընկերոջ, կինոքննադատ Ռոջեր Էբերտի հիշողությունները, ինչպես նաև գործընկերների, ընկերուհու` ԿԻմ Մորգանի ու գրող Ջոն Ապդայկի հիշողությունները:
Էբերտի կարծքիով՝ Մոնրոյի անսովոր հրապուրանքի գաղտնիքը նրա ներքին պայքարի մեջ էր` «Նրա ներսում կարծես երկու մարդ էր ապրում` սնդուսափայլ (գլամուրային) դերասանուհի Մերելին Մոնրոն և նուրբ, տառապող աղջնակը` Նորմա Ջինը»,- գրում է նա: Ընդ որում՝ նրա գրգռող սեքսուալությունը չէր մթագնում երկրպագուների ուղեղը, կարծում է Էբերտը` «Մենք կարող էինք գայթակղվել նրանով և միաժամանակ մեզ չհամարել որևէ ամոթալի կամ մեղսալի արարքի մասնակից: Նրա մերկությունը բնական և գեղեցիկ էր»:
Մոնրոն բացահայտ խոսում էր սեքսի մասին և այդ ժամանակվա համար սկանդալային հայտարարություն էր անում. «Սեքսը բնության մի մասն է: Ես բնության հետ համաձայնության մեջ եմ: Ինձնից կին չստացվեց. տղամարդիկ իմ սեքս-խորհրդանիշի կերպարից, որը ստեղծել են իրենք և ես, չափից ավելին են ակնկալում, նրանք ակնկալում են, որ զանգակները կհնչեն և սուլիչները կսուլեն: Սակայն իմ անատոմիան, ոչնչով չի տարբերվում մյուս կանանց անատոմիայից: Սեքս-խորհրդանիշը ընդամենը իր է, իսկ ես ատում եմ իր լինելը: Բայց եթե խորհրդանիշ պետք է լինել, ապա ավելի լավ է սեքսի խորհրդանիշ լինել»:






































