Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը Գազայի հատված զենք չի ուղարկել, սակայն փոխարենը ՀԱՄԱՍ-ին է հանձնել իրանական «Ֆաջր-5» հրթիռի արտադրության տեխնոլոգիան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատար Մուհամմեդալի Ջաֆարին:
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս ՀԱՄԱՍ-ն արտադրել և տիրապետում է բավականաչափ այդպիսի հրթիռների: Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է իր փորձը կիսել մուսուլմանական բոլոր ճնշված ժողովուրդների հետ:
Ներկայումս ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածից «Ֆաջր-5» հրթիռներով հրթիռակոծում է Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվն ու երկրի այլ քաղաքներ:









































