ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է Եգիպտոս: Այս մասին վկայում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով օդանավակայանի աշխատակցին:
Ինչպես ակնկալվում է, Քլինթոնը բանակցություններ է վարելու Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի հետ Գազայի հատվածում հավանական զինադադարի շուրջ:
Քլինթոնը Եգիպտոս է ժամանել Իսրայելից, որտեղ հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:
ԱՄՆ պետքարտուղարը երեկվանից մերձավորարևելյան շրջագայություն է սկսել, որը կոչված է վերջ դնելու իսրայելական ուժերի և պաղեստինցի գրոհայինների մեկ շաբաթ շարունակվող առճակատմանը:











































