Այս շաբաթ Իսրայելի ներքին անվտանգության «Շին Բեթ» ծառայությունը տեղեկատվություն է ստացել Իսրայելի դեմ նախապատրաստվող տասնյակ ահաբեկչությունների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է իսրայելական «Հաարեց» թերթը:
Ահաբեկիչները նախատեսում էին նաև պայթուցիկի միջոցով սպանել Իսրայելի կառավարության անդամի կամ բարձրաստիճան զինվորականի:
Հիշեցնենք, որ այսօր Թել Ավիվի կենտրոնում պայթեցվել է ավտոբուս: Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 21-ի: Իսրայելի իշխանությունները կատարվածը բնութագրել են որպես ահաբեկչություն: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մամլո քարտուղարը հայտարարել է, որ Թել Ավիվում տեղի ունեցած պայթյունը դարձել է «իրական պատասխան Իսրայելի կողմից Գազայի հատվածում մեկ շաբաթ շարունակվող կրակին»:










































