Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման նպատակով երեկ ժամանել էր Գազայի հատված, մեկնաբանել է Գազայում խաղաղության վերաբերյալ բանակցությունների արդյունքները.
«Գտնվելով Գազայում՝ մենք համոզվեցինք, որ Իսրայելը կանգ չի առնի ոչնչի առջև: Չնայած նրան, որ կեսգիշերից հետո մենք ստացանք հրադադարի վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի համաձայնությունը, իսրայելական կողմը չտվեց իր համաձայնությունը: Չի ասվել ո՛չ «այո», ո՛չ էլ «ոչ»: Կողմերի միջև առկա է փոքր համաձայնություն, ինչը մեզ հույս է ներշնչում»:








































