Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին այսօր արաբական երկրներին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Պաղեստինին.
«Մենք հպարտ ենք, որ մեր օգնությունը կրում է նյութական ու ռազմական ասպեկտներ: Արաբական երկրները, որոնք նստել և հանդիպումներ են անցկացնում, պետք է գիտենան, որ Պաղեստինի ժողովուրդը կարիք չունի խոսքերի ու հանդիպումների: Մենք անհրաժեշտ ենք համարում ասել, որ եթե արաբական երկրները ցանկանում են օգնել Պաղեստինին, ապա պետք է ռազմական օգնություն ցուցաբերեն»:










































