Monday, 22 06 2026
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն

Չեխիան հետաքրքրված է Հայաստանի հետ բիզնես շփումներով. Չեխիայի փոխարտգործնախարար

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Տոմաս Դուբի հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Տոմաս Դուբը Երևան է այցելել Հայաստան-Չեխիա գործարար համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Արտակ Զաքարյանը համոզմունք է հայտնել, որ նման նախաձեռնությունները նոր լիցք կհաղորդեն տնտեսական համագործակցության խորացմանը և ապրանքաշրջանառության ավելացմանը երկու երկրների միջև, հատկապես որ առկա է չիրացված մեծ ներուժ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում վերջերս Չեխիայի Հանրապետություն կատարած այցն ու հանդիպումները ևս արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին բերել են այն համոզման, որ առկա են հարաբերությունները զարգացնելու նոր և արդյունավետ հնարավորություններ:

«Չեխիայի Հանրապետությունը հետաքրքրված է Հայաստանի հետ բիզնես շփումներով»,- ասել է Տոմաս Դուբը՝ կարևորելով երկու երկրների միջև ներմուծման ու արտահանման ծավալների մեծացումը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանը նոր և կարևոր շուկա է չեխ տնտեսավարողների համար, կարելի է բազմաթիվ երկկողմ շահավետ ծրագրեր իրականացնել այս միջավայրում: Արտակ Զաքարյանը փաստել է, որ տնտեսական բարեփոխումներն ու ներդրումների համար բարենպաստ գործարար միջավայր ստեղծելը Հայաստանի իշխանությունների համար առաջնահերթություն են՝ հատկապես հաշվի առնելով հարևանների կողմից շրջափակված լինելու հանգամանքը: Իրավական դաշտում բարեփոխումները ևս, Արտակ Զաքարյանի համոզմամբ, կնպաստեն տնտեսական շփումների աշխուժացմանը, քանի որ Հայաստանը եվրաինտեգրման ճանապարհին որդեգրել է իր օրենսդրական դաշտը եվրոպական չափանիշներին համահունչ դարձնելու մոտեցում: Որպես համագործակցության նոր հարթություն՝ հանձնաժողովի նախագահը նշեց նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագիրը, որի կենսագործման հարցում ՀՀ-ն մեծ առաջընթաց է արձանագրել:

Երկուստեք կարևորվել է նաև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Այս համատեքստում Արտակ Զաքարյանը դրական քայլ է համարել երկու խորհրդարանների համապատասխան հանձնաժողովերի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը: Զրուցակիցները փոխադարձ գործակցության լավ հարթակ են համարել նաև Արևելյան գործընկերության նախաձեռնությունը, մասնավորապես նրա խորհրդարանական ձևաչափը՝ «Եվրանեսթը»: Քննարկվել են նաև կրթական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ծրագրեր:

Չեխ պաշտոնյան խոսել է դարասկզբին Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին՝ ասելով, որ որպես Լիդիցեում նացիստների կազմակերպած սպանդն ապրած ժողովուրդ՝ կիսում են հայ ժողովրդի ցավն ու ցասումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերություններին ու արձանագրությունների սառեցմանը: Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ հարգելով միջազգային հանրության կարծիքը՝ Հայաստանը հետքայլ չի կատարել և արձանագրությունները դեռ պահում է խորհրդարանի օրակարգում:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը խոսել է նաև Ադրբեջանի վարած ռազատենչ քաղաքականության ու հակահայկական քարոզչության մասին՝ վերահաստատելով խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հակամարտությունը կարգավորելու հայկական կողմի դիրքրոշումը: Նա շնորհակալություն է հայտնել փոխարտգործանախարարին՝ Չեխիայի հավասարակշիռ դիրքորոշման համար Սաֆարովի հետհանձնման հարցում: Գնահատականները սկբունքային են եղել նաև Սենատում և Ներկայացուցիչների պալատում, ինչի կապակցությամբ Արտակ Զաքարյանը նկատել. «Չեխիան միշտ հավատարիմ է Եվրամիության և առաջադեմ մարդկության արժեքներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում