Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է Եգիպտոսում Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանի գտնվելը.
«Հետախուզության ղեկավարը գտնվում է Եգիպտոսում՝ Գազայի հատվածի շուրջ տիրող իրավիճակի դիտարկման համար: ՀԱՄԱՍ-ը պատրաստ է զինադադարի, սակայն իսրայելական կողմը դեռ պատասխան չի տվել նրան: Կողմերի միջև բանակցությունները տարվում են Եգիպտոսի միջնորդությամբ»։
Ի դեպ, այս կապակցությամբ ամերիկյան The New York Times թերթը գրել է, որ Թուրքիան մերձավորարևելյան հաշտեցման գործընթացում մնացել է Եգիպտոսի հետևում, քանի որ Թուրքիան չի կարող միջնորդ դառնալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև, մինչդեռ Եգիպտոսը կարող է բանակցել թե՛ Իսրայելի, թե՛ ՀԱՄԱՍ-ի հետ:











































