Այսօր` նոյեմբերի 21-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում Լոռու մարզի Դարպաս գյուղի ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ նույն գյուղի տներից մեկի բակի կիսակառույցում կախված տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված գյուղ են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խմբի աշխատակիցները, ովքեր բետոնե կիսակառույցի արանքում հայտնաբերել են 35-ամյա Գ. Մանուկյանի դին:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:








































