Լոս Անջելեսի ծերանոցներից մեկում 80-ամյա տղամարդը կրակել է երկու կանանց վրա, այնուհետև ինքնասպան է եղել,- հաղորդում է Associated Press-ը:
Դեռևս հայտնի չէ, թե ինչն է դրդել տղամարդուն նման քայլի:
Ծերանոցի տան աշխատակիցները լրագրողներին հայտնել են, որ վերջին ժամանակներս տղամարդն աչքի է ընկել իր ոչ ադեկվատ պահվածքով, և ծերանոցի բնակիչների մի մասը հանդես է եկել հաստատությունից տղամարդուն վտարելու պահանջով:
Սպանվածների անունները չեն հաղորդվում:









































