Ավստրալիայի ոստիկանությունը առգրավել է քառորդ միլիարդ դոլար արժողությամբ թմրանյութի խմբաքանակ, որը հայտնաբերվել է Չինաստանից բերված ծանր տեխնիկայում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Սիդնեյում իրականացված ստուգման արդյունքում ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել ընդհանուր առմամբ 350 կգ մետամֆետամին և կոկաին: Թմրանյութը թաքցված է եղել տրակտորների, ինչպես նաև ասֆալտապատող մեքենայի ներսում:
Ոստիկանությունը գործով երկու կասկածյալի է ձերբակալել՝ Կանադայի և ԱՄՆ քաղաքացիների:










































