Արգենտինայում տեղի է ունենում 24-ժամյա զանգվածային գործադուլ, որը կազմակերպել է տեղի արհմիությունները: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այսօր աշխատանքի դուրս չեն եկել ավտոբուսների վարորդները, գնացքների ուղեկցորդները, բանկային աշխատակիցները, ավիաընկերությունների աշխատակցիները, ինչպես նաև ուսուցիչներն ու վաճառողները:
Ցուցարարները դժգոհում են երկրի նախագահ Քրիստինա Կիրշների տնտեսական քաղաքականությունից:
Ակտիվիստները դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով դադարեցնել աշխատավորների «թալանը», որոնք տուժել են նոր հարկային բարեփոխումներից:
Բողոքի ակցիան տեղի է ունեցել Բուենոս Այրեսում նախագահական պալատի մոտ՝ Պլաս դե Մայոյում: Ցույցեր են տեղի ունեցել նաև արգենտինական մյուս քաղաքներում:
Քաղաքացիները, բացի հարկային քաղաքականությունից, բողոքում են նաև հանցավորության բարձր աստիճանից, ինֆլյացիայի աճից, իշխանությունների ռեակցիոն գործողություններից ու խոսքի ազատության ոտնահարումից:







































