Monday, 06 05 2024
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ

Մարտի 17-ի հանրահավաքը քաղաքացիական կամքի հստակեցման ևս մեկ քայլ էր

«Քաղաքացիների զանգվածային համատեղ գործունեության հետ կապված բոլոր քայլերը` ուղղված երկրի վիճակի բարելավմանը, ես համարում եմ դրական: Իսկ արմատականությունը պետք է կայանա ոչ թե պարտադիր բախումնային վիճակներ ստեղծելով, այլ ապահովելով Հայաստանի քաղաքացիների ամբողջական հավաքը Աազատության հրապարակում, և այդ ժողովուրդը պետք հայտարարի, որ իշխանությունը վերցնում է իր ձեռքը»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ-ի մարտի 17-ի հանրահավաքին, կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Մանուչարյանի կարծիքով, ժողովուրդը իշխանությունը իր ձեռքը վերցնելու հայտարարությունը պետք է անի հենց իր համար և կարողանա դա իրականացնել: Իսկ արմատական քայլերի կողմնակիցների հայտարարություններին անդրադառնալով` Մանուչարյանը նկատեց, որ հատկապես այսօր մենք պարտավոր ենք ապահովել անցնցում, բայց նաև սրընթաց անցում ավելի բարենպաստ վիճակի:

«Արմատականությունը պետք է լինի քաղաքացիական կամքի և մտքի դրսևորման մեջ: Ցանկացած ուրիշ ձև ինչ էլ որ լինի` շտուրմով վերցնեն նախագահական պալատը, վռնդեն, ձերբակալեն իշխանավորներին, նշանակեն մեկ ուրիշին: Այդ քայլերը երաշխիք չեն տալիս, որ քիչ հետո ստիպված չեն լինելու դիմել նույն քայլերին, որովհետև վիճակը դրանով չի փոխվելու: Արմատական փոփոխությունը կայանում է հասարակական գիտակցության և հասարակական կամքի դրսևորման մեխանիզմի հստակեցման մեջ»,- ընդգծեց Մանուչարյանը:

Քաղաքացիական մտքի և կամքի հստակեցման տեսակետից մարտի 17-ի հանրահավաքը, ըստ Մանուչարյանի, ևս մի քայլ էր այդ ուղղությամբ, իսկ ռադիկալիզմի պակաս կար հենց այն իմաստով, որ քաղաքացիների բացարձակ մոբիլիզացիայի հարցը պետք է լուծվի շատ ավելի արագ քայլերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում