Amnesty Internatioanl միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բահրեյի իշխանություններին մեղադրել է այն բանում, որ նրանց կողմից խոստացված ժողովրդավարական բարեխումները վերածել են ֆարսի,- հաղորդում է BBC-ին:
Կազմակերպությունը դիմել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններին՝ կոչ անելով դատապարտել թագավորության իշխանություններին՝ մարդու իրավունքները ոտնահարելու համար:
ԱՄՆ-ն իր հերթին անհանգստություն է հայտնել Բահրեյնում աճող բռնության, իշխանությունների կողմից խոսքի ազատության ճնշման կապակցությամբ:
ԱՄՆ-ը Բահրեյնի սուննիական թագավորական տանը կոչ է արել շիայական մեծամասնության գլխավորությամբ ընդդիմության հետ բանակցելու պայմաններ ստեղծել:
Բահրեյնը հերքել է բոլոր մեղադրանքերը և հայտարարել, թե բարեփոխումներ իրականցվում են, իսկ ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից չարաշահումները խոստորեն պատժվում են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Բահրեյնի իշխանությունները արգելում էին բողոքի ցանկացած ակցիա և հասարակական միջոցառում անցկացնել՝ մեկնաբանելով, թե հակակառավարական ցույցերը մի քանի անգամ վերածվել են ցուցարարների և ոստիկանների միջև բախումների:









































