Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում հաստատել է, որ նախագահը հետազոտման նպատակով այցելել է «Էսպաս Անրի Շենո» առողջարան.
«Վրաստանի նախագահը Իտալիայի առողջարանում է գտնվել նոյեմբերի 15-ի կողմերը՝ Բրյուսելից վերադառնալիս: Նախագահն ամեն տարի բուժզննում է անցնում, և դա նույնպես եղել է պլանավորված հետազոտում: Հետազոտությունը ցույց է տվել, որ նախագահաը բացարձակապես առողջ է:
Նա այդ կենտրոնում մնացել է ընդամենը մեկ օր: Պետբյուջեից դրա վրա չի ծախսվել անգամ մեկ տետրի: Նախագահը դրա վրա ծախսել է անձնական գումարները»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվում էր, թե ամենահամեստ հաշվարկներով` նախագահը Իտալիայում հանգստի համար ծախսել է 15 հազար եվրո:











































