Լոնդոնի «Արսենալ»-ի, «Յուվենթուս»-ի ու «Մանչեսթեր Սիթի»-ի նախկին լեգենդար կիսապաշտպան Պատրիկ Վիեյրան խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին:
«Ինձ համար Բենզեման այնպիսի ֆուտբոլիստ է հանդիսանում, որ կարող է խաղադաշտում անել ամեն ինչ: Նա կարող է գոլ խփել, խաղալ թիմի համար: Կարիմը գիտի՝ երբ է պետք նահանջել՝ գնդակ ստանալու համար: Երդվում եմ, խենթանում եմ Բենզեմայի խաղի համար: Այն ժամանակվանից սկսած, երբ նա խաղում էր «Լիոն»-ում՝ ես անդադար կրկնում էի, որ այս ֆուտբոլիստն այսօրվա ֆուտբոլի լավագույնն է»,- ասել է Վիեյրան:









































