Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ են գրում թերթերը Ռոնալդուի մասին:
«Շատերն են կարծում, որ Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա այն գործոններից մեկն էր, որոնք անցած տարի մեզ օգնեցին դառնալ չեմպիոն Իսպանիայի առաջնությունում:
Կարծում եմ`ԶԼՄ-ները Ռոնալդուին վատ տղա են ներկայացնում: Ու մարդկանց մոտ դրանից հետո շատ հարցեր են առաջանում: Իսկ մեզ հետաքրքրում է միայն այն, որ նա երջանիկ լինի ու օգնի թիմին հաղթանակներ տանել:
Եթե ամեն ինչ կախված լիներ ինձանից, ապա ես արդեն վաղուց Ռոնալդուի պայմանագրի ժամկետը երկարաձգած կլինեի առավելագույն հնարավոր չափով», – Պեպեի խոսքերն է մեջբերում AS-ը:








































