Sunday, 28 06 2026
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը

Ջիպը Եղեգնաձորի ճանապարհին գլորվել է ձորը և այրվել. կա մեկ զոհ, չորս վիրավոր (լուսանկարներ)

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում, Ջիպ «Ֆորդ Եքսպլոեր» մակնիշի՝ 19 ԼՕ 627 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան Մեղրի ավտոճանապարհի 147-րդ կիլոմետրի հատվածում՝ Վայք քաղաքից դեպի Ջերմուկ քաղաք գնացող խաչմերուկում, վթարի է ենթարկվել և մոտ 20 մետր գլորվել դեպի դաշտը, որից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է, վթար-հրդեհի հետևանքով 4 երիտասարդներ՝ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վայքի հիվանդանոց, որոնցից մեկին քիչ առաջ տեղափոխեցին Երևան:

shamshyan.com-ը հայտնում է, որ Վայքի հրշեջները կրակը մարելուց հետո, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցների՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ և ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, ինչպես նաև Վայքի ոստիկանության աշխատակիցների հետ, Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Սամվել Սարգսյանի գլխավորությամբ ավտոմեքենայից դուրս՝ հետևի մասում հայտնաբերել են այրված երիտասարդ տղայի դի:

Ըստ նախնական տեղեկությունների մահացածը Գևորգ Թովմասյանն էր: Հիվանդանոց են տեղափոխվել՝ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ 24 ամյա Գոռ Մանուկյանը, Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի բնակիչ 21 ամյա Արման Բոզոյանը, Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի բնակիչ 25 ամյա Մհեր Հովհաննիսյանը և Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ՝ 26 ամյա Էդգար Մանուկյանը, ում տեղափոխել են Երևան:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, ձեռնարկվում է օպերատիվ քննչական միջոցառումներ՝ պարզելու համար վարորդի ինքնությունը:

shamshyan.com-ը հայտնում է, որ նշված ավտոմքենան հաշվառված է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 32/2 շենքի թիվ 2-րդ բնակարանի բնակիչ Սմբատ Մաթևոսյանի անվամբ:

Հավաքվածները shamshyan.com-ին պատմել են, որ երիտասարդները վերադառնալիս են եղել Ստեփանակերտից, որտեղ մասնակցել են մի երգչի մենահամերգի:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանն ու ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը:

Հրշեջների աշխատանքը ղեկավարել է Վայքի հրշեջ ջոկատի պետ Հայկ Ավետիսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մեքենան այրվում էր բարձր լարման հոսանքի էլեկտրասյան մոտ, ինչի համար տեղում էին նաև Վայքի էլեկտրացանցի հերթապահ խումբը, ինչպես նաև Վայոց Ձորի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեշչության աշխատակիցները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում