Sunday, 28 06 2026
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Երևանում կհիմնվի ԱՄԷ դեսպանություն

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նոյեմբերի 20-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մուհամադ Ահմադ Մուրիի հետ հանդիպմամբ մեկնարկել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Աբու Դաբի։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ ԱՄԷ օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների կապակցությամբ և հույս հայտնեց, որ այս այցելությունն առավել կամրապնդի համագործակցությունը։

Մուհամադ Ահմադ Մուրին և Էդվարդ Նալբանդյանը մտքեր են փոխանակել հայ-էմիրաթյան փոխգործակցության ընդլայնման շուրջ, մասնավորապես կարևորեցին միջխորհրդարանական կապերի ակտիվացումը։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրներ։

Աբու Դաբիում կայացել են Էդվարդ Նալբանդյանի և ԱՄԷ արտգործնախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի բանակցությունները։

ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները, գոհունակությամբ արձանագրելով երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, պայմանավորվեցին միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացման ժամկետների, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության զարգացման, կրթական և մշակութային փոխանակումների խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Երկուստեք կարևորվել է Երևանում ԱՄԷ դեսպանության հիմնումը։

Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային օրակարգի խնդիրների՝ Գազայի հատվածում լարվածության աճի և Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության գործադրվող ջանքերը։

Նախարարներ Նալբանդյանն ու Ալ Նահայանը անդրադարձան միջազգային հարթակներում համագործակցության և միմյանց թեկնածությունների սատարման հարցերին։

Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են Օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագիրը, որը միտված է կանոնակարգելու երկու երկրների միջև օդային կապը։

Հայ-էմիրաթյան առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն էր նվիրված ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Քասիմիի հետ Էդվարդ Նալբնադյանի հանդիպումը։

Նախարար ալ-Քասիմին ջերմությամբ վերհիշել է Հայաստան կատարած իր այցելությունները և գոհունակությամբ նշեց, որ դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում։

Զրուցակիցները քննարկել են տնտեսական համագործակցութան միջկառավարական հանձնաժողովի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները, մանրամասն անդրադարձել Հայաստանից ԱՄԷ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների մեծացմանն առնչվող հարցերին։

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Աբու Դաբիում ՀՀ դեսպանատանը հանդիպում է ունեցել ԱՄԷ-ում հայության ներկայացուցիչների հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում