Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ ժամանել է Գազայի հատված և այստեղ հանդիպել Արաբական պետությունների լիգայի արտգործնախարարների պատվիրակության հետ: Հանդիպման ժամանակ Դավութօղլուն հայտարարել է.
«Ողջ թուրք ժողովուրդը ցավով է ընդունում պաղեստինցի ժողովրդի տանջանքները: Թող բոլոր լսեն, որ մենք երբեք մենակ չենք թողնի պաղեստինցիներին: Պետք է անհապաղ դադարեցնել հարձակումները և վերացնել շրջափակումը»:







































