Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Տարոն Մարգարյանի հարվածը Քոչարյանին

Երեկ հարցազրույցով կարմիր գծերին անդրադարձած Ռոբերտ Քոչարյանին, որը քննադատել էր, այսպես կոչված, փողոցային կայանատեղիների այն պրակտիկան, որ կիրառում է քաղաքապետարանը, պատասխանել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ռոբերտ Քոչարյանը քննադատել էր կայանատեղիների կազմակերպումը մենաշնորհով մասնավոր ընկերությանը շնորհելու և տեղական տուրք սահմանված վճարի 70 տոկոսն այդ ընկերությանը փոխանցելու տարբերակը, որ ընտրել է քաղաքապետարանը:

Եվ ահա, Տարոն Մարգարյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին: Պետք է ասել, որ Տարոն Մարգարյանի պատասխանը, ինչպես և սպասելի էր, մինչև այսօր Ռոբերտ Քոչարյանին ՀՀԿ-ականների տված պատասխաններից ամենաանհասկանալին էր: Նույնիսկ Կարեն Ավագյանը, որին համացանցում «Փուչիկ Կարեն» են կնքել (Հանրապետության հրապարակի փուչիկների պայթյունից), ավելի հասկանալի պատասխաններ էր գրում իր գրասենյակի անունից, քան Տարոն Մարգարյանի պատասխանը: Սակայն այս ամենը խոստանում է շատ հետաքրքիր լինել, և Ռոբերտ Քոչարյանին, ըստ էության, սադրում են մի ուղղությամբ, որտեղ Անդրանիկ Մարգարյանի գործոնն է: Այս գործոնն, ըստ էության, եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության, այսպես ասած, կայունության և հավասարակշռության կարևոր առանցք:

Անդրանիկ Մարգարյանի քաղաքական գործոնը պահում էր քոչարյանական նախագահության ողջ շրջանը, և ըստ էության հենց Մարգարյանն առանցքային դերակատարում ունեցավ Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի դիտորդի դերից դուրս գալու հարցում: Եվ ահա, այսօր, ըստ էության, ստեղծվում է մի իրավիճակ, երբ Անդրանիկ Մարգարյանի որդու և Ռոբերտ Քոչարյանի միջև կարող է ձևավորվել, այսպես ասած, մինի-կոնֆլիկտ, ինչպիսին մենք տեսնում էինք, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի և Տիգրան Սարգսյանի միջև: Սակայն այս դեպքում, չայած Տարոն Մարգարյանի կալիբրի նվազ լինելուն, այնուհանդերձ հենց Անդրանիկ Մարգարյանի գործոնն է, որ շատ հատկանշական է դարձնելու այս հնարավոր բանավեճը ողջ իշխանական համակարգի համար:

Այս տեսանկյունից հետաքրքրական է լինելու տեսնել, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը կմտնի այդ բանավեճի մեջ և կպատասխանի Տարոն Մարգարյանին, թե՞ չի տրվի նրբորեն հյուսված սադրանքին և կգերադասի կուլ տալ Տարոն Մարգարյանի հակաճառումը, քան ներքաշվել մի բանավեճի մեջ, որն, ըստ էության, էներգետիկ իմաստով հարված է լինելու Ռոբերտ Քոչարյանի նախագահության ողջ շրջանին, ասել է թե` քոչարյանական կրեդոյին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում