Հայտնի ամերիկյան ֆոտոմոդել, դերասանուհի և երգչուհի Փերիս Հիլթոնը մահմեդականների համար սրբազան Մեքքա քաղաքում կոշիկի պայուսակների և աքսեսուարների լյուքս դասի խանութ է բացել: Այս մասին լուրերը ամերիկյան հայտնի դեմքը տեղակայել է Twitter-ում:
«Սիրում եմ իմ հրաշալի խանութը, որը բացվել է հենց Մեքքայում »,- տեղեկացրել է նա հանրությանն այդ ուրախալի իրադարձության մասին:
Դրա հետ մեկտեղ, ուղղադավան մահմեդականների շրջանում այս իրադարձությունը բուռն դժգոհություն է առաջացրել՝ հաղորդում է բրիտանական The Daily Mail-ը: Նրա հաղորդագրությանը հաջորդել են վրոդովված մեկնաբանություններ, որտեղ արաբները չեն թաքցրել իրենց բարկությունը, որ իշխանությունները թույլ են տվել սուրբ քաղաքում խանութ-սրահ բացել, որն այնպիսի մարդու անուն է կրում, ով աշխարհում համբավ է ձեռք բերել բաց տեսանյութի շնորհիվ:
Սկանդալային աստղին նման արձագանքը բացարձակապես չի վիրավորել: Որոշ ժամանակ անց նա այլ հաղորդագրություն է հրապարակել, որտեղ նշել է, որ իր խանութ-սրահների թիվն ամբողջ աշխարհում անցել է 40-ից և ինքը հպարտ է այդ կապակցությամբ:










































