Իսրայելական ռազմաօդային ուժերը հազարավոր թռուցիկներ են տարածել Գազայի տարածքում՝ հյուսիսային, հարավային և արևելյան թաղամասերի բնակիչներին կոչ անելով տեղափոխվել կենտրոնական շրջաններ:
ՀԱՄԱՍ–ն իր հերթին այս հայտարարությունները համարել է բնակչության շրջանում ահ ու սարսափ տարածելու նպատակով արված քարոզչություն և կոչ է արել Գազայի բնակիչներին մնալ իրենց տներում:





































