Ամերիկացի հանրահայտ երգչուհի Ռիհաննան այժմ գտնվում է «777» անվանումը կրող շրջագայության մեջ: Ինչպես հաղորդում է Yahoo News-ը, Ռիհաննային ուղեկցում են նաև մի խումբ լրագրողներ:
Եգչուհին հինգ օրվա ընթացքում որևէ մամլո ասուլիս չի տվել, և նրան ուղեկցող լրագրողներն այնքան են հոգնել, որ որոշել են բողոքի ակցիա կազմակերպել հենց ինքնաթիռում: Օպերատորները և թղթակիցները սկսել են բղավել` «Գրավի՛ր «777»-ը», «Մեզ վերնագիր է հարկավոր», «Գոնե մի բառ ասա»:
Ավստրալիացի Թիմոթի Դորներն, ամենայն հավանականությամբ, որոշել է, որ գործողությունները բառերից ավելի խոսուն են: Հանելով հագուստը` նա մերկ սկսել է վազել ինքնաթիռում՝ արժանանալով ներկաների ծափահարություններին:








































