AS-ը տեղեկացնում է, որ Քրիշտիանու Ռոնալդուն շարունակում է դժգոհել «Ռեալ»-ի ղեկավարությունից և ակնարկում է հեռանալ, քանի որ ցանկանում է ավելի բարձր աշխատավարձ ստանալ:
Իրադարձությունների նման զարգացման դեպքում պորտուգալացի հարձակվողը կարող է նոր պայմանագիր չստորագրել թիմի հետ: Քրիշտիանուն ցանկանում է 15.5 մլն եվրո տարեկան աշխատավարձ ստանալ, իսկ նման գորմար վճարելը չի մտնում թիմի ղեկավարների ծրագրերի մեջ:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն ու ՊՍԺ-ն:







































