«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել են Իրաքում գտնվող Սիրիային սահմանակից Ալ-Կաիմ քաղաքը: Այս մասին հաղորդում է արբանյակային «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Բաղդադից 550 կմ հեռավորության վրա գտնվող Ալ-Կաիմի համար մարտերը սկսվել են ուրբաթ օրվանից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ այդ բնակավայրի համար պայքարում զոհվել են Իրաքի անվտանգության ուժերի 34 զինծառայողներ:
Ալ-Կաիմը գրոհայինների համար ծայրահեղ կարևոր ռազմավարական նշանակության կետ է, քանի որ դրա գրավումից հետո նրանք հանգիստ կերպով կարող են զենք տեղափոխել սիրիա-իրաքյան սահմանով: