Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանություններն արգելել են Ուրմիա լճի ափերի մոտ ամբարտակների կառուցումը՝ լիճը չորացումից փրկելու նպատակով: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամժոուն:
Նա հավելել է, որ, այնուամենայնիվ, ներկայումս չի դադարեցվելու ընթացքի մեջ գտնվող նախագծերի իրագործումը: Բազմաթիվ տարիների ընթացքում Ուրմիա լճի ափերի մոտ կառուցվել է 19 ամբարտակ, որոնք մինչև 1.8 միլիարդ խորանարդ մետր ջուր են ապահովել գյուղատնտեսական և արդյունաբերական կարիքների համար:
Պաշտոնական տվյալներով՝ Ուրմիա լիճը չորացել է 70 տոկոսով, և Իրանի իշխանությունները մտադիր են լիճը չորացումից փրկելու հարցում օգտագործել Արաքս գետի ջրերը:











































