Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հարձակվող Ֆերնանդո Լիորենտեն հայտնել է, որ երբեմն դժվարություններ է ունենում: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները: Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվողը, սակայն, նշել է, որ փորձում է միշտ պատշաճ մակարդակ ցուցադրել:
«Ես լավ մարզավիճակում եմ, նորմալ եմ զգում ինձ: Սակայն պահեր են լինում, երբ բարդություններ եմ ունենում:
Այնուամենայնիվ, միշտ փորձում եմ պատշաճ մակարդակի վրա լինել: Ոչ մի կասկած չկա, որ ես պատրաստ եմ «Ատլետիկ»-ի համար անել այն ամենն, ինչ ներում են ուժերս: Ակումբին ես շնորհակալ եմ, քանի որ այստեղ անմոռանալի ժամանակներ եմ անցկացրել»,- հայտարարել է Լիորենտեն:
Հիշեցնենք` մրցաշրջանի մեկնարկին Լիորենտեն վիճաբանել էր թիմի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսայի հետ:







































