Կահիրեում տարբեր քաղաքական և հասարակական կազմակերպություններ երկուշաբթի ցույց են կազմակերպել Եգիպտոսի ՆԳՆ շենքի մոտ՝ 2011 թ. նոյեմբերի վերջին զոհվածների հիշատակը հարգելու համար,- հաղորդում է ITAR-TASS-ը:
Կահիրեի Թահրիր հրապարակում մի քանի ցուցարարներ փորձել են ներխուժել ՆԳՆ շենք: Ի պատասխան՝ եգիպտացի ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ ցուցարարներին ցրելու համար: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Հիշեցնենք, որ 2011 թ. նոյեմբերին բազմահազարանոց ցույցեր էին տեղի ունեցել Կահիրեում: Ցուցարարները պահանջում էին իշխանությունը հանձնել քաղաքացիական ղեկավարությանը: Ցույցերը վերածվել էին անկարգությունների, ինչի հետևանքով մի քանի օրվա ընթացքում զոհվել էր շուրջ 40 մարդ:








































