ASOS հանրահայտ ինտերնետ խանութն ընդհատել է պատվերների ընդունումը Մեծ Բրիտանիայի Բարնսլի քաղաքում գտնվող գլխավոր պահեստում բռնկված հրդեհի պատճառով՝ գրում է The Telegraph-ը։
Նոր Յորքշիրի պահեստի մակերեսը 60 քառ.մ է։ Պահեստում պահվում էր ավելի քան 10 մլն տուփ արտադրանք։
Նշվում է, որ վնասի չափը դեռ չի որոշվել։ Պատվիրատուներին հասցվելո՞ւ են արդյոք արդեն վճարված պատվերները՝ նույնպես չի ճշգրտվում։