Իրաքի կառավարական ուժերի և Քրդստանի ինքնավարության զինված շարքերի միջև այս գիշեր բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է իրաքյան բանակի 12 զինվոր և մեկ խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է CNN Turk հեռուստաալիքը:
Ընդհարումը տեղի է ունեցել Թիկրիթ քաղաքի շրջանում, որը գտնվում է կենտրոնական կառավարության ղեկավարման ներքո: Բախման պատճառ է հանդիսացել Քրդստանի վարչակազմի ղեկավար Մասուդ Բարզանիի հրամանը՝ թույլ չտալ կենտրոնական կառավարության ուժերի մուտքը ինքավարության տարածք:







































