Thursday, 25 06 2026
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
08:50
ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը
Լարսը բաց է
08:30
Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնելու՝ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
07:50
Նավթի գները նվազել են – 24/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին

Խորհրդարանական կառավարման համակարգը 2018-ին Սերժ Սարգսյանի համար վարչապետի պաշտոն կերաշխավորի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, Ձեր կարծիքով` բնակչության որքա՞ն հատվածն է ընդդիմադիր, և առաջիկա նախագահական ընտրություններին ընտրողների քանի՞ տոկոսը ձայն չի տա իշխանության թեկնածուին:

– Իմ կարծիքով` բնակչության 90 և ավելի տոկոսը փոփոխություն է ուզում: Իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր փոփոխություն են ուզում, ովքեր տեսնում են, որ այսպես շարունակել հնարավոր չէ: Իսկ մինչև 60 տոկոսը պատրաստ է այդ փոփոխություններին անձամբ մասնակցություն ցուցաբերել:

– Այսինքն` ընտրությունների ժամանակ ձայնը չտա՞լ իշխանության թեկնածուին:

– Այո՛, իշխանություններին և իշխանական տեսակետ հայտնող ուժերին:

– Փաստորեն, այդ 60 տոկոսն առայժմ չունի՞ նախագահի իր թեկնածուն:

– Իհարկե չունի, իհարկե բաց է մնում այդ տեղը: Իհարկե ընդդիմադիր դաշտում խնդիր կա կողմնորոշվելու, թե ով է այն թեկնածուն, որը ժողովրդի ցանկությունները, իղձերն արտահայտողը կլինի, որի կողքին կկանգնի ժողովուրդը: Այդ խնդիրը միանշանակ Հայաստանի քաղաքական դաշտում կա, և այս մեկ ամսվա ընթացքում որքան ընտրությունները մոտենան, այնքան այդ հարցը կհստականա: Ընդհանրապես, հասարակությունն այդ գործընթացին մասնակցում է նախ կողքից նայելով և որևէ մեկին իր համար ընտրելով, և գլադիատորների կռվի նման այդ գործընթացը դիտելուց հետո երկրպագուից վերածվում է մասնակցի: Մինչ այսօր այդպես է եղել:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կարողանա այդ 60 տոկոսի զգալի մասին համախմբել: Չէ՞ որ այսօր այդ կուսակցությունը գոնե առերևույթ ընդդիմադիր դաշտում է գործում:

– Այսօր գործող իշխանության և Սերժ Սարգսյանի ձեռնադրմամբ ընտրությունները վերածվել են փողային ընտրապայքարի, և ընտրարշավի մեջ մտնում են այն ուժերը, որոնք փող ունեն: Այսինքն` ով ավելի շատ կտա սկզբունքով: Եթե այդ հարթության վրա տարվի, ու ընդդիմությունը ոչինչ չանի, ինչքան էլ տխուր լինի, այդ տարբերակը բացառել հնարավոր չէ: Բայց բացառելու բազմաթիվ հանգամանքներ կան` այն առումով, որ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի՞, թե՞ ոչ, դա ի՞նքն է որոշում, թե՞ ինքը չի որոշում: Այնպես որ, այս հարցերին իմ պատասխան տալը, կարծում եմ, ժամանակավրեպ է: Ես անձամբ մտածում եմ, որ ԲՀԿ-ն պաշտպանելու է Ս. Սարգսյանի թեկնածությունը, և հնարավոր եմ համարում, որ խորհրդարանական կառավարման համակարգի մասին նրա այս առաջարկությունն ու քննարկումները նույնպես համաձայնեցված են իշխանությունների հետ, քանի որ այդ տարբերակը ձեռնտու է թե՛ իշխանությանը, թե՛ առաջարկողին:

– Ինչո՞ւ:

– 2018թ. արդեն Ս. Սարգսյանը չի կարող առաջադրվել: Եվ մտածել, թե դրանից հետո նա կգնա վաստակած հանգստի` չեմ կարող, որովհետև տեսնում եմ, թե քաղաքականության մեջ մտած մարդկանց դուրս գալն ինչքան դժվար է դառնում: Այդ պարագայում ՀՀԿ կողմից վարչապետ նշանակվելը միանշանակ շատ ավելի լայն հնարավորություն է բացում Ս. Սարգսյանի համար: Իսկ եթե ՀՀԿ-ն ինքն առաջարկեր խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու այդ փոփոխությունը, ամբողջ քաղաքական դաշտը, ընդդիմադիր ուժերը` ԲՀԿ հետ միասին, դրան դեմ դուրս կգային:

– Այսինքն` դա իշխանությունների կողմից մտածված հնա՞րք էր, որն ընդդիմությանը մատուցվեց ԲՀԿ միջոցով:

– Ես չեմ բացառում, որ Ս. Սարգսյանը «դեմոկրատ» երևալու համար հայտարարի, թե քանի որ հասարակության մի ստվար զանգվածը, խորհրդարանում ներկայացված ուժերը կողմնակից են խորհրդարանական կառավարման համակարգին, ուրեմն նախագահ ընտրվելուց հետո խոստանում եմ անցկացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Եվ դա ԲՀԿ համար պատրվակ լինի Ս. Սարգսյանին պաշտպանելու համար:

– 2005թ. Սահմանադրական բարեփոխումների դեպքում էլ կարծիք կար, թե Ռ. Քոչարյանն այդ փոփոխություններով վարչապետի լիազորությունները ավելացրեց, որ ինքը դառնա վարչապետ: Բայց չստացվեց:

– Այո՛, նրան չհաջողվեց վարչապետ դառնալ, որովհետև կարծում եմ, որ նախապես կար պայմանավորվածություն, որ ուզում էր դառնալ, բայց չհաջողվեց: Կարծում եմ, որ այդ պայմանավորվածությունների մասին կարող են խոսել Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը: Երկրորդը՝ գործընթացները զարգացան այնպիսի հունով, ինչը իշխանությունը չէր կարող հաշվարկել: Ռ. Քոչարյանը հրաման է տվել, որի արդյունքում 10 մարդ է զոհվել, և դրանից հետո նորից մնալ իշխանության մեջ՝ արդեն վարչապետի պաշտոնին, գրեթե անհնարին էր: Բայց դա չի նշանակում, որ Ռ. Քոչարյանը հիմա չի փորձում իշխանության վերադառնալ, բոլորն են այդ մասին խոսում: Այսինքն` այն ժամանակ էլ ունեցել է այդ ծրագիրը, այսօր էլ ունի: Այն ժամանակ էլ որոշ կուսակցությունների միջոցով էր ցանկանում դա անել, հիմա էլ նույն կուսակցությունների միջոցով է ցանկանում իրականացնել: Շատ քիչ բան է փոխվել:

– Իսկ եթե Ռ. Քոչարյանին չի հաջողվել դառնալ վարչապետ, ապա 2018թ. դա ինչո՞ւ պիտի Ս. Սարգսյանին հաջողվի:

– Ես չասացի, թե դա կարող է Ս. Սարգսյանին հաջողվի: Ես պարզապես ասում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին այս քննարկումները նրան կարող են շատ ձեռնտու լինել, կարող է այդ խաղը հենց իշխանության շրջաններում ձևավորված լինի:

– Նույն քաղաքական գործընթացներն այնպիսի զարգացում են ունեցել, որ ԲՀԿ-ին մղել են կիսաընդդիմադիր դաշտ: Հնարավո՞ր է, որ այդ սցենարն էլ իշխանության շրջանակում մտածված լինի, որ այդպիսով կարողանան ԲՀԿ շուրջ համախմբել ընդդիմադիր զանգվածի մի մասին:

– Նման տարբերակ հնարավոր է, ես չեմ ասում, որ դա միակ տարբերակն է: Անձամբ ես հետևելով այս իշխանությունների վարքագծին` դեռ 2003 թվականից, տեսնելով այն ուժերին, որոնք այդ ամբողջ ընթացքում ավելի շատ իրար են պաշտպանել՝ ավելի շատ ընդհանրություն ունեն, քան՝ տարբերություն: Եվ տեսնում եմ, որ այդ ուժերը, որոնք ձևավորվել են իշխանության սեփականությունը պահելու շուրջ, համապատասխան իրավիճակում, անկախ միմյանց հանդեպ ունեցած վերաբերմունքից, նորից կհամախմբվեն իշխանությունը պահելու շուրջ:

– Իսկ Դուք առաջադրվելո՞ւ եք, երբ կհստակեցնեք այդ հարցը:

– Մենք դեկտեմբերի 21-ին համագումար ենք անելու, այդ հարցին կպատասխանեմ այն ժամանակ:

– Առայժմ հայտնի չէ, թե ով է լինելու Ս. Սարգսյանի հիմնական մրցակիցը: Ձեր կարծիքով` այդ տեղը բա՞ց է մնալու, թե՞, այնուամենայնիվ, մինչև առաջադրվելը ուժեղ թեկնածու ի հայտ կգա:

– Երկրի վիճակն այնպիսին է, որ այսօր ժողովուրդը փոփոխություն է ուզում, և համարժեք թեկնածու միանշանակ պիտի գտնվի: Այս իշխանությունները ոչինչ չեն արել երկրի վիճակը փոխելու համար, ու մեր երկրում փոփոխություն ցանկացողների թիվը 2003, 2009 թվականներից այս կողմ չի պակասել: Եթե պակասել էլ է, արտագաղթողների հաշվին է պակասել, այստեղ մնացածների մեջ էլ բողոքողների քանակն է ավելացել: Քաղաքական գործընթացներն ու զարգացումները պարտավոր են բերելու մարդու, որը կլինի Ս. Սարգսյանի իրական հակառակորդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում