Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

ԲՀԿ փոխնախագահը կպաշտպանի՞ Սերժ Սարգսյանին

Մինչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը քաղաքական կուսակցությունների գրասենյակներում հանդիպումներ են ունենում՝ քաղաքական ուժերին բացատրելով 100 տոկոս համամասնական ընտրակարգի ու խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հրամայականը, նույն կուսակցության փոխնախագահ, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշում է կայացնում իր ղեկավարած ԲՀԿ կառույցի հետ միասին սատարել մեծամասնական ընտրակարգով Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում առաջադրված Արման Սահակյանին, ով պարտվել էր խորհրդարանական ընտրություններում:

ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը «Ազատ դեմոկրատների» հետ հանդիպումից հետո երեկ հրաժարվեց պատասխանել այդ կապակցությամբ «Առաջին լրատվական»-ի հարցերին:

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեր հարցին, թե ԲՀԿ-ն մի կողմից կոնսուլտացիաներ է անում ընդդիմադիր ուժերի հետ, մյուս կողմից` սատարում է ՀՀԿ թեկնածուին, պատասխանեց. «ԲՀԿ-ն ոչ մի կողմից Հանրապետականին չի սատարում: Տարածքային կառույցը կայացրել է որոշում տեղում տարածքի պատգամավորի ընտրության հետ կապված, բացառապես հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն այդտեղ չունի թեկնածու»: Հիշեցնենք, սակայն, որ ժամանակ առաջ տեղեկություն տարածվեց, որ հոր փոխարեն այդ տարածքում առաջադրվելու է Սամվել Բալասանյանի որդին՝ Գյումրիի գարեջրի գործարանի տնօրեն Միսակ Բալասանյանը, սակայն նրա թեկնածությունը չհաստատվեց: «Վիճակն էսպիսին է. Գյումրիի տարածքային կառույցը ձեռք է բերել որոշում կայացնելու իրավասություն և կայացրել է սատարելու որոշում»,- ասաց Ուրիխանյանը: Հետաքրքրվեցինք, թե Գագիկ Ծառուկյանը տեղյա՞կ է, որ նման որոշում կա: «Դա տարածքային կառույցի որոշում է, բնականաբար չէր կարող աննկատ մնալ»,- ասաց խոսնակը:

Հիշեցենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն անձամբ կոչ արեց սատարել Սամվել Բալասանյանին, իսկ ՀՀԿ-ն որոշում կայացրեց նրան սատարելու մասին: Մեր հարցին, թե ԲՀԿ կառույցը, որ այդքան շնորհակալ է ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, հնարավո՞ր է նախագահական ընտրություններում սատարի Սերժ Սարգսյանին, և հնարավո՞ր է այս օրինակով ԲՀԿ առանձին կառույցներ որոշում կայացնեն Սերժ Սարգսյանին սատարելու վերաբերյալ, Ուրիխանյանը հայտարարեց. «Իհարկե` ոչ: Իհարկե ազատ չեն: Խոսքը տեղական ընտրությունների մասին է գնում, տեղական իրենց տարածքին վերաբերող: Համապետական ընտրությունների վերաբերյալ ոնց կարող են տարածքայիններն առանձին որոշում ունենալ»:

Գյումրիի քաղաքապետարանի մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանին սատարելու հարցը քննարկվել է Գյումրիի թիվ 35 ընտրատարածքի կուսակցական ժողովում, որը գլխավորել է Սամվել Բալասանյանը, և «համայնքի անդամների ու անհատների հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ դեկտեմբերի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Սամվել Բալասանյանը պաշտպանելու է Արման Սահակյանի թեկնածությունը»: Մեր դիտարկմանը, թե ստացվում է՝ սա քաղաքական առևտուր է՝ Բալասանյանին սատարեցին, հիմա էլ Բալասանյանն է սատարում ՀՀԿ-ականին, Զոհրաբ Եգանյանն ասաց. «Չէ՛, էստեղ հարցը պետք չի նայել կուսակցական տեսանկյունից: Մեծամասնական ընտրությունները դրանք անհատների ընտրություններ են: Այսինքն՝ մարդը ձայն է տալիս ոչ թե կոնկրետ քաղաքական ուժի, այլ անհատի: Արդեն իսկ պարոն Բալասանյանը փաթեթ է փոխանցել պարոն Սահակյանին, թե իր ծրագրերից որոնք են ավարտված, որոնք են ընթացքի մեջ: Եթե Արման Սահակյանը դառնա պատգամավոր, մենք հույս ունենք և վստահություն ունենք, որ դրանք ևս կշարունակվեն»:

Արման Սահակյանի ընտրության հարցում ՀՀԿ-ին, թերևս, հետաքրքիր են Գյումրիի քաղաքապետարանի լծակները: Մեր հարցին, թե նշանակո՞ւմ է, որ քաղաքապետարանի լծակներն ուղղվելու են Արման Սահակյանի ընտրությանը, քաղաքապետարանի խոսնակը հակադարձեց. «Ո՛չ, քաղաքապետարանը ապաքաղաքական կառույց է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում