«Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (FARC) ձախ արմատական խմբավորման անդամները հայտարարել են, որ երկու ամսով միակողմանիորեն դադարցենում են կրակը երկրի իշխանությունների դեմ, հայտնում է Agence France-Presse-ը:
Ինչպես հայտարարել է խմբավորման ղեկավար Իվան Մարկեսը, նման գործողությունները վկայում են, որ խմբավորումը պատրաստ է խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը իշխանությունների հետ:
Մարկեսը հույս է հայտնել, որ հակամարտող կողմերին կհաջողվի հասնել «համաձայնության, որին ցանկանում են հասնել բոլոր կոլումբիացիները»:
FARC-ն իր որոշման մասին հայտնել է Հավանայում ապստամբների ներկայացուցիչների ու կառավարական ուժերի միջև կայանալիք բանակցությունների նախօրեին:
2012թ. հոկտեմբերին կողմերն արդեն հանդիպել էին Օսլոյում, որը դարձել էր վերջին 10 տարում առաջին հանդիպումը հակամարտությունն ուղղակի բանակցությունների միջոցով լուծելու հարցի շրջանակում:
Մինչ այդ Կոլումբիայի կառավարությունը կասկածով էր վերաբերվում ապստամբների հայտարարություններին:
Երկրի պաշտպանության նախարար Խուան Կառլոս Պինզոնը հայտարարել է, որ կառավարական զորքերը ընդառաջ չեն գնա խմբավորմանը, հակառակը, կշարունակեն նրա դեմ օպերացիան:
FARC-ը հիմնադրվել է 1964թ. ու այս ժամանակից ի վեր պայքար է մղում Կոլումբիայի կառավարության դեմ:







































