Իրաքում քաղաքացիական պատերազմ է՝ ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Այս մասին գրում է թուրքական Sabah թերթը:
Դավութօղլուի խոսքով՝ ներկայումս իրավիճակն Իրաքում ոչ մի կերպ չի կարող ազդել Թուրքիայի վրա:
Նա նաև նշել է, որ բոլոր կողմերը միասին պետք է պայքարեն ահաբեկիչների դեմ: